Իմաստությո՛ւն տուր ինձ, Տե՛ր, և հաստատի՛ր, իմ սրտում Քո ահն ու երկյուղը։ Լուսավորի՛ր խորհուրդներս, կարո՛ղ դարձրու մարմինս հարաժամ ժուժկալությամբ մնալու Քո պատվիրանի մեջ։
Աշխարհաքաղաքական խաղի մեջ հզորի ու թույլի ամենահիմնական տարբերություններից մեկն այն է, որ հզորը առաջնորդվում է իրավիճակի ստեղծած օբյեկտիվ հնարավորություններով, իսկ թույլը՝ սուբյեկտիվ ցանկություններով, որոնք, որպես կանոն, հեռու են օբյեկտիվ իրականությունից։
Ավելին, հզորի կամ էլ թվացյալ հզորի վարքում սուբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա թուլության, և, հակառակը, թույլի վարքում օբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա ուժեղացման...